Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները ԱՄԷ մուտք կգործեն առանց մուտքի վիզայի
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ եւ տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի եւ վճարի։ ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից։
ՀՀ քաղաքացիներին թույլատրվելու է գտնվել Արաբական Միացյալ էմիրությունների տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։