Մոսկվայում «խիստ դժգոհ» են Փաշինյանի վերջին հայտարարություններից
Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Մոսկվայի դիվանագիտական աղբյուրը։
«Մոսկվան խիստ դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի հայտարարություններից իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում եւ օգոստոսի 31-ին Հայաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունից, եւ համարում են դրանք անընդունելի տոնայնությամբ եւ բովանդակությամբ՝ սեփական սխալ հաշվարկների եւ սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու ակնկալիքով»,- նշել է գործակալության զրուցակիցը։
«Իրականում Ռուսաստանին փորձում են արհեստականորեն դուրս մղել Հարավային Կովկասից՝ Երեւանն օգտագործելով որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ հարեւան եւ բարեկամ, մտադիր չէ լքել տարածաշրջանը։ Սակայն Հայաստանը նույնպես չպետք է դառնա Արեւմուտքի գործիքը Ռուսաստանին դուրս մղելու համար»,- նշել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Նրա խոսքով, այն թեզը, թե «ղարաբաղյան հակամարտությունը երբեք տարածքային վեճ չի եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», կեղծ է։
«Դիմակայության արմատը Ադրբեջանական ԽՍՀ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակի հարցն է, ընդ որում Երեւանը երկար ժամանակ իր վերահսկողության տակ էր պահում բուն ադրբեջանական տարածքի մի մասը»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Նա նաեւ նշել է, որ 2020 թվականի աշնանը տեղի ունեցած զինված դիմակայությունը «մեծ մասամբ Հայաստանի ղեկավարության հապճեպ ու սադրիչ քայլերի արդյունք էր, այդ թվում՝ «Ղարաբաղը Հայաստան է եւ վե՛րջ» հայտարարությունների եւ Շուշիում ԼՂՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցության։
«Դա մեծապես արժեզրկել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Եթե չլիներ Ռուսաստանի եւ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունը, մարտական գործողությունների արդյունքներն էլ ավելի աղետալի կլինեին։ Եվ դա այն դեպքում, որ պատերազմի մեկնարկից արդեն երեք շաբաթ անց Ռուսաստանի նախագահը կոչ էր անում Հայաստանի վարչապետին համաձայնել հրադադարի, ինչը թույլ կտար խուսափել հետագա զոհերից եւ կապահովեր խաղաղություն եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում ապահովել խաղաղություն եւ հանգստություն», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրը։