Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
![Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին](http://gdb.rferl.org/FAF386B6-FF05-4B79-A2BE-9B429E6DFAF4_cx0_cy27_cw0_w800_h450.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
«Ռուսաստանի համար այս ծանր պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին»,- Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նշված է ցավակցական հեռագրում: