ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

ԵՏՄ–ի ներսում պետք է առևտուրն իրականացնել ազգային արժույթով. ԵՏՀ կոլեգիայի անդամ

0

ՄՈՍԿՎԱ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միության ներսում անհրաժեշտ է առևտուրը հնարավորինս իրականացնել ազգային արժույթով, «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է Եվրասիական տնտեսական միության առևտրի կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը` մեկնաբանելով ռուսական կողմի առաջարկությունն ալկոհոլի և ծխախոտի ակցիզները շաղկապել ոչ թե եվրոյին, այլ ռուբլուն։

 

 «Մենք առավելագույնս պետք է առևտուր իրականացնենք ազգային արժույթներով, և այդ ժամանակ մենք առաջ կընթանանք, այն ժամանակ մեզ մոտ բոլորը կգան, և իրենց եվրոն ու դոլարը կվերածեն մեր ռուբլուն կամ ձեր դրամին»,– ասել է նա։

Ռուսաստանը և ԵՏՄ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել ալկոհոլային արտադրանքի և ծխախոտի ակցիզային տոկոսադրույքների միջանցքի վերաբերյալ։ Մոսկվան առաջարկում է ակցիզները շաղկապել ոչ թե եվրոյի, այլ ռուբլու հետ։

Հատկանշական է, որ այսօր ԵՏՄ երկրներում առևտրի 70 տոկոսն իրականացվում է ռուբլով։
-0-