Ազգային ժողովի 7 պատգամավոր եկամուտները չի հայտարարագրել. էթիկայի հանձնաժողովը սպասում է գրավոր դիմումների
0
Ազգային ժողովի յոթ պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցությունից Արման Սահակյանը, Շուշան Պետրոսյանը, Ռուբեն Սադոյանը, Հովհաննես Սոֆոյանը, ԲՀԿ խմբակցության անդամներ Վահան Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը, վերջերս ՕԵԿ շարքերը լքած, այժմ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չեն ներկայացրել 2014 թ. գույքի ու եկամուտների հայտարարագրեր: