Սարգսյանը շնորհավորել է Զեմանին Չեխիայի Ազգային տոնի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին՝ երկրի Ազգային օրվա առթիվ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: