Սեյրան Ղարսելյան. Իմ աղջիկը
Ճիշտ են ասում՝ հայր ու աղջիկ միշտ մտերիմ են լինում: Այդպես է նաեւ մեզ մոտ: Դեռ մանկուց:
Իմ աղջիկը՝ Ասյան, ով կրում է մորս անունը, 16 տարեկան է: Սովորում է Բավրայի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում՝ գերազանց առաջադիմությամբ: Որոշել է դառնալ տնտեսագետ:
Դեռ մանկուց՝ 6 ամսեկանից խոսել եմ նրա հետ, եւ մինչ օրս էլ կիսվում ու խորհում ենք միասին:
Նա սեւահեր է, միջահասակ, համեստ ու խելացի: Շատ բարի է, միշտ օգնության ձեռք է մեկնում իր տարեկիցներին ու փոքրերին: Հարգալից է մեծերի նկատմամբ: Ամեն կիրակի պարտադիր մասնակցում է գյուղի եկեղեցում պատարագի, երգում է «Խոռ»-ում: Ունի կազմակերպչական ձիրք: Մի քանի տարի անընդմեջ դպրոցում ընտրվել է աշխոհրդի նախագահ: Այս տարի ընտրվեց «Աշակերտական գործարար ընկերության» պրիզիդենտ: Մասնակցեց մայրաքաղաքում կազմակերպված տոնավաճառ- ցուցահանդեսին: Մի քանի օր առաջ էլ մասնակցեց ասմունքի դպրոցական մրցույթի մարզային փուլին, սպասում ենք արդյունքին: 2 տարի մասնակցել է դպրոցական օլիմպիադայի մարզաին փուլին:
Մասնակցել է նաեւ «Եվրասիա» վարժարանի կողմից հայտարարված շարադրություն մրցութին՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը իմ կյանկում» թեմայով, որտեղ ընդգրկվեց լավագույն 5-յակում: Մասնակցել է նաեւ «Հայկական կարիտաս»-ի կողմից կազմակերպված սեմինարի, Էջմիածինում՝ «ՄԻԱՎ-ՁԻԱՀ»-ի կանխարգելումը գյուղական համայնքում» թեմայով: Այնուհետեւ գրել է շարադրություն նույնանուն թեմայով:
Շատ հայրենասեր է: Ասածիս վառ ապացույցն այն է, որ ապրելով Հայաստանի հյուսիսում, մաքսատան հարեւանությամբ, ամռանը հանրապետություն մտնող հետիոտն անգլախոս զբոսաշջիկների հետ զրույցի է բռնվում, գովում ու ներկայացնում մեր երկրի տեսարժան վայրերը, եւ բարի գալուստ ու հաճելի հանգիստ մաղթում:
Ուզում եմ մի դեպք պատմել նրա հետ կապված: Երեք տարի առաջ նրան տարա Գյումրու Մալայանի անվան ակնաբուժական պոլիկլինիկա՝ հերթական հետազոտության: Երբ վերջացրինք ու գնեցինք դեղերը, հարցրեցի՝ ինչ առնեմ ուտելու, ասաց որ ոչ մի բանել չի ուզում: Անխոս մոտեցավ փողոցում գրավաճառին եւ ուսումնասիրեց գրքերը: Ընտրեց երեք հաստափոր գիրք: Ինձ համար զարմանալի չէր նրա արարքը, դա ապշեցրեց փողոցով քայլող մարդկանց: Մեր օրերում նրա տարեկիցները նախընտրում են վերջին մոդելի հեռախոս ու համակարգիչ, իսկ նա ՝ գիրք:
Շատ է սիրում կարդալ: Այսօր նրա գրասեղանին է Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», վերջացրել է կարդալ Ալ.Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» 2 հատորանոց վեպը, ի դեպ վերջիներս նվեր է ստացել մայրաքաղաքում ապրող մեր լավ բարեկամից: Անընդհատ կարդում է Դեյլ Քառնեգին:
Նա նաեւ բավականին թրծված է գյուղատնտեսությունում, լավ հեծյալ է: Կարողանում է արհեստավարժ ձեւով կով կթել, մածուն ու պանիր սարքել: Կասեի, շատ լավ խոհարար է: Շատե եմ հավանում նրա իսկ ձեռքով պատրաստված ճաշերը ու խմորեղեները: Ինչպես ինքն է ասում՝ պատրաստված է սիրով, դրա համարել համեղ է:
Պաշտում է զինվորական համազգեստը, ունի իր անձնականը եւ հաճախ է հագնում:
Այս բոլոր առավելություների կողքին ունի թերություններ: Չունի սպորտային ճարպկություն, չի սիրում կար ու ձեւ:
Շատ ու շատ բաներ կարող եմ պատմել իմ գեղեցկուհու մասին: Բավարարվեմ այսքանով:
Նայում եմ երեխաներիս, ուրախանում նրանց հաջողություններով: Ակամայից ներքուստ չափսոսալով, որ 19 տարեկանում կամավոր մասնակցել եմ հայրենիքիս սահմանների պաշպանուտյանը: Ու այսօր ճաշակում եմ արածս քայլի պտուղները, որոնք մատուցում են զավակներս:
Ինչպես բոլոր ծնողները, այնպես էլ ես՝ աշխարհին ցանկանում եմ խաղաղություն, առողջություն եւ հաջողություն մեր բալիկներին՝ ի դեմս իմ 3 զավակների: