ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

ԱԳՆ. ԻՊ–ի ձերբակալված անդամների ցանկում ՀՀ քաղաքացի չկա

0

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եգիպտոսում «Իսլամական պետություն» խմբավորման ձերբակալված անդամների ցանկում Հայաստանի քաղաքացի գոյություն չունի։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, ասել է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՌԻԱ Նովոստին, հղում անելով «Ալ–Մասրի ալ–Յում»թերթին, եգիպտական հատուկ ծառայությունները երկուշաբթի Կահիրեում ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման վեց անդամների, ովքեր Եգիպտոս են եկել Լիբիայից տուրիստական օբյեկտներում ահաբեկչություններ կազմակերպելու համար։ Հրատարակության տվյալներով` ձերբակալվածների թվում են Տաջիկստանի բանակի նախկին գնդապետը, Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի, Սիրիայի, Իրանի քաղաքացիներ և մեկ եգիպտացի։

 «Կահիրեում Հայաստանի դեսպանատունը պաշտոնական հարցում է ուղարկել Եգիպտոսի համապատասխան մարմիններ` տեղեկատվության իսկությունը պարզելու համար։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հաղորդագրությունների մեջ նշված անունով և ազգանունով Հայաստանի քաղաքացի գոյություն չունի», – նշեց Բալայանը։ –0–