ՀԱԷԿ–ը միացել է էներգահամակարգին պլանային նորոգումից հետո
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ԱԷԿ–ը պլանային նորոգումից հետո, ժամկետից շուտ, միացել է էներգաարտադրման համակարգին, հայտնում է Հայաստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայկական ատոմակայանը պլանային–պրոֆիլակտիկ նորոգման և վերալիցքավորման էր կանգնեցվել սեպտեմբերի 18–ին։ Երկրորդ էներգաբլոկի անվտանգության բարձրացման և վառելիքով վերալիցքավորվելու միջոցառումները պետք է տևեին 46 օր։ Էներգաարտադրման ցանցին հայկական ԱԷԿ–ի միացումը ծրագրված է նոյեմբերի 2–ին։
«Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հոկտեմբերի 24-ին, ժամը 13.15-ին` նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին»,– ասվում է հաղորդման մեջ:
Անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են:
Համաձայն, Ռուսաստանի հետ Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման և այդ նպատակով վարկային և դրամաշնորհային ռեսուրսների տրամադրման հետ կապված 2015 թվականին կնքված երկու համաձայնագրերի` Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ Վարկային միջոցները կտրամադրվեն 15 տարի ժամկետով, 5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։
Տարածաշրջանում հայկական միակ ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։ Փորձագետների գնահատականներով, ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016 թվականը, սակայն Եվրամիությունը պնդում է, որ այդ ԱԷԿ–ի աշխատանքը պետք է դադարեցվի։–0--