ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Ցմահ ազատազրկվածների կացության պայմանները Հայաստանում կթեթևանան, և տեսակցությունների թիվը կավելանա. նախարար

0

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ցմահ ազատազրկվածների կացության պայմանները Հայաստանում կթեթևանան և տեսակցությունների թիվը կավելանա, չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

 

  «Տվյալ պահին ցմահ դատապարտվածները պատիժ են կրում փակ օբյեկտներում, բայց կան նաև կիսափակ ռեժիմի անցնելու դեպքեր, ինչը թույլ է տալիս բարելավել նրանց կացության պայմանները։ Միայն 2015 թվականին արդեն 9 կալանավորներ փակ ռեժիմից անցել են կիսափակ ռեժիմի, և այս հարցը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,– ասել է Հովհաննիսյանը։


Բացի այդ, ինչպես նշել է նախարարը, Արդարադատության նախարարությունը շուտով խորհրդարանի դիտարկմանը կներկայացնի ցմահ ազատազրկվածների խնդիրներին վերաբերող օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես, ծրագրվում է կրկնապատկել տեսակցությունների թիվը, ինչպես նաև քննարկվում է ազատազրկման ռեժիմի փոփոխության հնարավորություն։

Ըդհանուր առմամբ, նախարարի խոսքով, այսօր քրեակատարողական հաստատություններում որոշակի խնդիրներ կան բանտարկյալների կացության պայմանների հարցում, և իշխանությունները փորձում են լուծել այդ խնդիրը։

«Նախևառաջ, ընթանում է «Արմավիր» ՔԿՀ կառուցումը։ Սա լիարժեք և կատարյալ լուծում չէ, բայց այն թույլ կտա 90 տոկոսով լուծել փակ և կիսափակ ռեժիմով բանտարկյալների պայմանների բարելավման խնդիրը»,– ասել է Հովհաննիսյանը։


Նա նշել է, որ դեկտեմբերին ծրագրվում է «Արմավիր» ՔԿՀ–ի բացումը, իսկ արդեն 2016 թվականի սկզբում կսկսվի բանտարկյալների տեղավորումը, ինչը թույլ կտա մասնակիորեն լուծել կացության հարցը։

Հայաստանի կառավարությունը 2014 թվականին 875 մլն դրամ է հատկացրել «Արմավիր» քրեակատարողական հաստատության նոր մասնաշենքի կառուցմանը։ Նոր մասնաշենքը նախատեսված կլինի 400 կալանավորների համար։

-0-