Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում
Առաջիկա հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հանդիպումը երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների պարբերական ինտենսիվ երկխոսության շարունակություն կդառնա։ Անցյալ տարի նախարարները հինգ անգամ հանդիպել էին, ունեցել էին ինը հեռախոսազրույց։ Մարտի 13-ին կայացել էր նրանց հերթական հեռախոսազրույցը։ Նախատեսվում է քննարկել միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»։
«Նրանք կքննարկեն իրավիճակը Աֆղանստանում, Անդրկովկասում, Պարսից ծոցի գոտում, Եմենում, ինչպես նաեւ մերձավորարեւելյան կարգավորումը։ Նախատեսվում է քննարկել Մերձավոր Արեւելքում իրավիճակի առողջացման հեռանկարները՝ մեր բարեկամ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հայտարարված հարաբերությունների վերականգնման լույսի ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։