Արթուր Պապյան. «Մեդիաները չպետք է հույս դնեն միայն սոցցանցերի վրա»
Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը «Կարմիր թել» հաղորդաշարում զրուցել են լրատվամիջոցների եւ սոցցանցերի հարաբերությունների մասին:
Արթուր Պապյանը, մասնավորապես, վստահ է, որ լրատվամիջոցները չպետք է հույսն ամբողջությամբ դնեն Ֆեյսբուքի կամ Գուգլի վրա, այլ պետք է փորձեն նոր լսարաններ գտնել եւ իրենց շուրջ էկոհամակարգեր կառուցել:
Զրույցի թեմաները.
00:00 - սկիզբ
00:32 – հարձակումը Aravot.am-ի յութուբյան էջի վրա
03:10 – սոցցանցային հսկաների արձագանքը նման դեպքերում
05:11 – մեդիաներն իրականում իրենց սոցցանցային էջերի «տերը» չեն, «կարմիր» եւ «կապույտ օվկիանոսները»
10:00 – սոցցանցերը լղոզում են մեդիաների բրենդերը՝ ստեղծելով սեփական «ցանկապատ այգիներ»
15:15 – այցելությունների «թվեր ապահովելն» այլեւս որոշիչ գործոն չէ
17:45 – սոցցանցերի «գրաքննությունը», Մոնթեին «արգելելը»
21:40 – լրատվամիջոցների բողոքները փաստեր ստուգող հարթակների դեմ
27:40 – ինքնակարգավորման կարեւորությունը
***
Կարմիր Թելի գործընկերն է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս հանդիսացող CITY քոլեջը, որն առաջարկում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում ստանալ բարձրակարգ անգլիական կրթություն բակալավրի եւ մագիստրոսի ծրագրով: Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք 093 909 349 հեռախոսահամարով: