ru24.pro
Новости по-русски
Март
2023

Վարչապետն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին

0

Գոհունակություն հայտնելով Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքից՝ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը եւ առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ: Հումանիտար կապերի ամրապնդման առումով նշվել է Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման կարեւորությունը: