ԱԳՆ․ Խաղաղության պայմանագրում կարեւոր հարցերի շուրջ դիրքորոշումները հեռու են իրարից
«Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություններ գործուղելու, ինչպես նաեւ ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների ներգրավման եւ հումանիտար գործունության ծավալման ուղղությամբ»,- Ազգային ժողովում ասել է արտգործնախարարը:
Միաժամանակ, Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են «փոխընդունելի ձեւակերպումներ գտնել խաղաղության պայմանագրում»:
«Ցավոք, սա վերաբերում է ոչ առաջնային հարցերին: Բոլոր կարեւոր հարցերը դեռ քննարկման փուլում են, բայց թեմաների հիմնական մասում կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին Հայաստանը մանրամասն տեղեկացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին: