ՊՆ. Զինծառայողը մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական տարածքում
«Մարտի 21-ին, ժամը 12:20-ի սահմաններում զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության եւ մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու եւ նրան վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
