Mediamax EduLab-ում անցկացվել է կառուցողական լրագրության թեմայով դասընթաց
Մարտի 16-19-ին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի շրջանակում «Դոյչե Վելլե ակադեմիա»-ն և EU NEIGHBOURS EAST նախաձեռնությունը Mediamax EduLab-ում անցկացրել են «Կառուցողական լրագրությունան» թեմայով դասընթաց, որին մասնակցել են Հայաստանի առաջատար ԶԼՄ-ների 16 լրագրողներ եւ ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող 11 ծրագրերի համակարգողներ, PR պատասխանատուներ, փորձագետներ եւ շահառուներ։
Մարտի 17-ին սեմինարում ելույթ է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Այս միջոցառումը կարող է քաղհասարակության կազմակերպությունների, փորձագիտական համայնքների և լրատվամիջոցների միջև ապագա համագործակցության նոր հիմքեր դնել: Համատեղ աշխատանքը ուժեղ կդարձնի Հայաստանը և ավելի լավ ապագա կստեղծի բոլորի համար»,- բացման ելույթում նշել է ԵՄ դեսպանը։
Սեմինարի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել կառուցողական լրագրության հայեցակարգին, որը կենտրոնանում է ոչ միայն պարզապես խնդիրների բարձրաձայնման, այլ նաև լուծումների վրա։
«Կառուցողական լրագրությունը ոչ միայն խնդիրների բարձրաձայնման, այլև այդ խնդիրների լուծումների վրա կենտրոնանալու մասին է: Մեր դասընթացի շրջանակում հավաքել ենք մարդկանց, որոնք լուծման մաս են կազմում։ Սրանք այն ձայներն են, որոնք հաճախ բացակայում են լրագրողական խոսույթից»,- նշել է Դոյչե Վելլե ակադեմիայի նախագծերի ղեկավար, դասընթացավար Ֆահմիմ Ֆերդուսը։
Դասընթացից հետո մասնակիցները կարող են դիմել EU NEIGHBOURS EAST-ի արտադրության աջակցության սխեմային, որի նպատակն է հնարավորություն տալ լրագրողներին ստեղծել կառուցողական լրագրողական պատմություններ իրենց նախընտրած ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնությունների մասին: