Բարեփոխումների օրակարգից «ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք»
«Անվտանգությունը, արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են: Բայց ինձ համար կարևոր է, որ մենք բարեփոխումների օրակարգը չենք ձախողել», - մարտի 17-ին ասել է Փաշինյանը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը:
Խոսելով Արցախյան խնդրի հանրային ընկալումների մասին, վարչապետն ասել է.
«Այն իրականությունը եւ բովանդակությունը, որ 2018 թվականի դրությամբ մենք ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, ընդհանրապես որևէ ընդհանուր հաղորդակցություն չի ունեցել հանրային ընկալումների հետ»: