ru24.pro
Новости по-русски
Март
2023

Ռասմուսեն. ԵՄ-ն պետք է ստիպի Ադրբեջանին վերացնել շրջափակումը

0

«Անցյալ տարվա դեկտեմբերին այն արգելափակվել է ադրբեջանցիների կողմից։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի քաղաքացիական կամ առեւտրային տրանսպորտ չի կարողացել հասնել Լեռնային Ղարաբաղ: Դրա հետեւանքով 120 000 բնակիչներ մնացել են առանց հիմնական ապրանքների եւ ծառայությունների, ներառյալ կյանքի համար կարեւոր դեղամիջոցները եւ բժշկական ծառայությունները:

Եվրոպան չի կարող փակել իր աչքերը մեր սահմաններին տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա. ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ դրդի նրան վերացնել շրջափակումը եւ կատարել իր միջազգային պարտավորությունները։

Եթե մենք դա չանենք, մարդասիրական ռիսկերը կարող են մարդասիրական աղետի վերածվել», - հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը: