ru24.pro
Новости по-русски
Март
2023

Բորիս Նավասարդյան. 2008-ին վերնախավը գիտեր, որ պառակտումը կքանդի համակարգը

0

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը «Կարմիր թել» հաղորդաշարում զրուցել են 15 տարի առաջ կայացած 2008 թվականի ընտրությունների մասին, որոնց ընթացքում իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից փոխանվեց Սերժ Սարգսյանին:

Զրույցի ընթացքում նրանք, մասնավորապես, քննարկել են, թե ովքեր էին «այլընտրանքային հետնորդները» եւ ինչու ընտրությունը կանգ առավ հենց Սերժ Սարգսյանի վրա, ինչպես էր կայացվում այդ որոշումը, ինչ զուգահեռներ կան 1996 եւ 2008 ընտրություններում չկայացած երկրորդ փուլերի միջեւ:



Զրույցի թեմաները.

00:00 - սկիզբ
00:38 – Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին իշխանության «փոխանցման» 15-ամյակը
04:13 – զուգահեռներ 2008 թվականի Ռուսաստանի հետ
06:37 – 2008 թվականի ընտրությունների արդյունքներն ու 2-րդ փուլի տարբերակը
08:53 – կարեւորագույն որոշումները միանձնյա չեն ընդունվել
11:00 –  զուգահեռներ 1996 թվականի ընտրությունների հետ
13:25 –  հետնորդի ընտրության իրական եւ քողարկված պատճառները, Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի «նմանությունը»
19:25 – Վարդան Օսկանյանը եւ Դավիթ Հարությունյանը՝ որպես «այլընտրանքային հետնորդներ»
22:20 –  Քոչարյանի եւ Սարգսյանը՝ 2008-ից հետո
25:47 – 2013 թվականի ընտրությունների թեկնածուների «քաստինգը» Մոսկվայում էր 28:50 – ստվերային պայմանավորվածությունները՝ 1996-ից մինչեւ 2018
32:30 – ընտրակեղծիքներին վերադառնալու գայթակղությունը շատ մեծ է

***

Կարմիր Թելի գործընկերն է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս հանդիսացող CITY քոլեջը, որն առաջարկում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում ստանալ բարձրակարգ անգլիական կրթություն բակալավրի եւ մագիստրոսի ծրագրով: Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք 093 909 349 հեռախոսահամարով: