Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
Քրիստինա Քվինը կրկնել է Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը։
«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում: