Բաքուն պատասխանել է Երեւանի առաջարկներին, ասել է Ալիեւը
«Որոշ ժամանակ առաջ Բաքուն Երեւանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։ Մենք հուսով ենք՝ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ մեր մեկնաբանություններին», - Իլհամ Ալիեւի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Հայաստանից ստացել են մեկնաբանություններ, ի պատասխան ուղարկել իրենց մեկնաբանությունները. «Այսպիսով, գործընթացն ընթացքի մեջ է»։