ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականը կժամանի Երեւան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ «Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական քաղաքական լուծմանը»։
Լու Բոնոն Երեւան կժամանի Բաքվից, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: