ԱՄՆ-ն խրախուսում է նոր հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ
«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Եվ դա պետք է կախված լինի կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
Նրա խոսքով, Վաշինգտոնի համար կարեւոր է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կապ պահպանեն՝ անկախ միջնորդական ձեւաչափից։
«Մեր վերջնական նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հասնելն է։ Խաղաղությունը ձեռնտու է երկու կողմերին։ Փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ հայտարարեցին, որ խաղաղություն են ուզում»,- ընդգծել է նա։
Մարտի 7-ին Բոնոն Բաքվից կմեկնի Երեւան։