Ադրբեջանական դիվերսանտների կրակից Արցախում երեք ոստիկան է զոհվել
Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը եւ լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:
Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում եւ գտնվում է բժշկական կենտրոնում: