ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

70 միլիոն դոլար՝ Պակիստանում աղջիկների կրթության համար

0
Միշել Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները70 միլիոն դոլար է նվիրաբերում Պակիստանում 200 հազար աղջիկների կրթության համար: ԱՄՆ-ի առաջին տիկնոջ խոսքով, հատկացվող միջոցների շնորհիվ կկառուցվեն տասնյակ դպրոցներ և կարդիականացվեն գործող կրթական հաստատությունները:


Միշել Օբամայի նախաձեռնությանը աջակցել են Պակիստանի վարչապետի կինն ու դուստրը, ովքեր բարձր են գնահատել նրա՝ «համաշխարհային մասշտաբով գործադրվող ջանքերը» աղջիկների կրթության զարգացման ուղղությամբ: