Պուտինը կարող է իշխանությունից հեռացվել իր իսկ շրջապատի կողմից․ Կասպարով
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Գարրի Կասպարովը Վլադիմիր Պուտինի կառավարման շարունակականությունը պայմանավորում է Ռուսաստանի նկատմամբ դրսից գործադրվող ճնշումներով: Միևնույն ժամանակ Կասպարովի կարծիքով Պուտինը կարող է իշխանությունից հեռացվել իր իսկ շրջապատի կողմից «փոքր-ինչ թուլություն դրսևորելու» դեպքում: Կասպարովը այս մասին խոսել է «Գերմանական ալիքի» հետ զրույցում: