Բալկանյան երկրները պատրաստ են փակել սահմանները փախստականների առջև
Բուլղարիան, Ռումինիան և Սերբիան պատրաստ են փակել իրենց սահմանները փախստականների համար, եթե նման որոշում ընդունեն նաև Գերմանիան և Ավստրիան: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Սոֆիայում տեղի ունեցած սերբ և ռումինացի գործընկերների հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ երեք բալկանյան երկրները մտադիր չեն «բուֆերային գոտիների» վերածվել:
Եվրոպա ժամանող հազարավոր փախստականներ կուտակվել են արևմտյան բալկանյան երկրներում, որի արդյունքում Հունգարիան փակել է իր սահմանները Սերբիայի և Խորվաթիայի հետ : Ձմեռը մոտենալուն զուգահեռ, այդ երկրների իշխանությունները հայտարարում են որ հնարավորություններ և միջոցներ չունեն տեղավորելու կարիքավոր փախստականներին: