Թուրքիան ժամանակավորապես փակել է Սիրիայի հետ սահմանը
Թուրքական իշխանությունները հայտարարել են, թե ի վիճակի չեն Սիրիայից նոր փախստականներ ընդունելու՝ ճամբարներում տեղ չլինելու, ինչպես նաև՝ առաջին անհրաժեշտության պայմանների բացակայության պատճառով:
Սիրիայում զինված հակամարտության սկզբից ի վեր թուրքական իշխանությունները երկրի տարածքում շուրջ 22 ճամբարներ են կառուցել, որտեղ ապաստան է գտել ավելի քան 2.5 միլիոն սիրիացի փախստական: Նրանց կարիքները հոգալու համար ծախսվել է մոտ 5 միլիարդ եվրո:
Թուրքական Hurriyet թերթը հաղորդում է, որ Թուրքիայի իշխանությունները սպասում են ևս 3 միլիարդ եվրոյի, որը պետք է հատկացնեն Եվրամիության երկրները, որոնք համաձայնել են Անկարային ֆինանսական օգնություն տրամադրել, որպեսզի վերջինս թույլ չտա փախստականներին իրենց ճանապարհը շարունակել դեպի Եվրոպա: