Էդվարդ Խանաղյան. Իմ աղջիկը
Բարձր երաժշտություն էր հնչում, շատ ծանոթ ու անծանոթ հյուրեր կային...
«Ես պապա եմ դառնալու, ոչ թե կրկնակի աներ»: Կնոջս հարազատներից էր: Պատրաստվում էին երեխա ունենալ, այն էլ տղա: Ու դրանից ոգեւորված, այդպես պատասխանեց, երբ կինս շնորհավորեց ու մաղթեց, որ առողջ բալիկ լինի: Ակնարկը պարզ էր. Անիս արդեն կար, ու մենք սպասում էինք Տաթեւին:
Միանգամից նյարդային ձայնով կնոջս ասացի, որ մենք հեռանում ենք, չնայած խնջույքը նոր էր սկսվել: Ճանապարհին բուռն վիճելուց հետո, կնոջս բազում մեղադրանքներ ներկայացնելով` վճիռը կայացրի:
Առավոտյան արդեն հիվանդանոցում էինք: Կինս արցունքներով կարծես օգնություն էր խնդրում, բայց այդ պահին ոչինչ չէր կարող փոխել իմ որոշումը: Մոտեցանք վերելակին, աշխատողը կնոջս ուղեկցեց 8-րդ հարկ, ինձ չթողեցին բարձրանալ. ծնարանն էլ նույն բաժանմունքում էր:
Մի' սպանեք մի' ատեք` ապրեցրեք ու սիրեք:
Առանց մայրերի, քույրերի, առանց մեր սիրելի կանանց ու դուստրերի, կանգնում է կյանքը, կիսատ ենք արական սեռի բոլոր ներկայացուցիչներս, ում աշխարհ գալով այդքան ուրախանում են, բացում տան ամենահին կոնյակն ու շնորհավորում: Հենց այսօրվանից պետք է փոխել այս ամենը, հենց այսօրվանից պետք է գնահատենք աստվածային պարգեւը, որ երեխա է կոչվում` լինի տղա, թե աղջիկ:
Բութ հայացքով ինձ նայող այն երիտասարդին ուզում եմ ասել.
Ես այժմ ոչ միայն սիրված հայր, այլեւ կրկնակի հարգված աներ ու աշխարհի ամենաերջանիկ պապիկն եմ:
Իմ անու'շ Տաթեւ...
Կինս խորամանկել էր...