ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Բաքվում չորս տասնյակ իսլամիստ արմատականներ են ձերբակալվել

0
Անցած գիշեր Ադրբեջանի մայրաքաղաքում իրականացրած հատուկ գործողության արդյունքում երկրի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են իսլամիստ արմատականների հետ կապերի մեջ կասկածվող 42 մարդու: Այդ մասին հայտնում է Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնը:


Ըստ հաղորդագրության՝ գործողությունը իրականացվել է Բաքվի Farklı Lahmacun սրճարանում, որտեղ այդ ժամանակ կրոնական բնույթի միջոցառում էր անցկացվում:


APA լրատվական գործակալության վկայությամբ՝ ձերբակալվածները ենթադրաբար վահաբիստական աղանդի հետևորդներ են:


Այժմ քննչական մարմինները ստուգում են այդ անձանց հնարավոր առնչությունը երկրի սահմաններից դուրս գործող զինված խմբավորումներին: Ենթադրվում է, որ բոլոր ձերբակալվածները կարող են կապեր ունենալ Սիրիայի և Իրաքի տարածքներում մարտական գործողություններին մասնակցող վարձկան մոջահեդների հետ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները: