Լեւոն Արոնյանի թիմը ակումբային ԵԱ-ի առաջատարն է
«Սիբիրը» հաղթանակ է տարել 3,5:2,5 հաշվով, իսկ Արոնյանն էլ խաղացել է հերթական ոչ-ոքին՝ միավորները կիսելով Անիշ Գիրիի հետ:
«Սիբիրը» 10 միավորով դարձել է առաջնության միանձնյա առաջատարը:
Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանի «Յուգրան» նույնպես հաղթանակ է տոնել՝ 3,5:1,5 հաշվով առավելության հասնելով ՍՊԲ-ի նկատմամբ: Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Դինա Բելենկայայի հետ:
«Յուգրան» 7 միավորով 3-րդ տեղում է: