ru24.pro
Новости по-русски
Январь
2023

«Պայքար չի նշանակում պատերազմ», ասել է Ռուբեն Վարդանյանը

0

«Պայքարել նշանակում է, որ մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը։ Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից», - ասել է պետնախարարը Մարտունու շրջանի բնակիչների հետ հանդիպմանը:

Պատասխանելով օգնության ակնկալիքների մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ պետք չէ որևէ մեկի վրա հույս դնել և ձեռքերը ծալած նստել.

«Առաջինը մե՛նք մեր գործը պետք է անենք, հետո նոր օգնություն ակնկալենք: Եթե ոչինչ չես անում, միայն հույս ես դնում ուրիշի վրա, ոչինչ չի ստացվի, բայց եթե պայքարում ես ու գործ ես անում, բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվում»: