Փաշինյանը խոսել է բանակում «լայնածավալ բարեփոխումների» մասին
Բանակի օրվա առթիվ ուղերձում նա նշել է, որ բարեփոխումների հիմքում զինվորական կրթության բարեփոխումներն են:
«Ներկայումս ձեռնարկում ենք նաև սպայական ավագ դպրոցի հիմնումը, որը պիտի լինի ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխանող կրթօջախ և սպայական նոր դասի ձևավորման դարբնոց պիտի դառնա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում է բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտ ներդնել:
«Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին», - ասել է վարչապետը՝ նշելով, որ 2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է: