Վարչապետը ներողություն է խնդրել հրդեհին զոհ գնացած զինվորների ծնողներից
«Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր եւս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից եւ հարազատներից:
Ներողություն եմ խնդրում նաեւ բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետեւանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների», - ասել է վարչապետը
Բանակի օրվա առթիվ ուղերձում: