ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն աջակցում է «Օրրան»-ին

0

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ «Օրրան» բարեգործական հասարականան կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում տեղադրվել են արեւային ջրատաքացուցիչներ:

Բանկում նշել են, որ տեղադրված արեւային ջրատաքացուցիչների շնորհիվ հարյուրավոր երեխաներ եւ տարեցներ այսուհետեւ կունենան մշտական տաք ջուր:

«Բարեգործական այս քայլը բանկի առաջնային ծրագրերից է: Բանկը ոչ միայն տեղադրել է արեւային ջրատաքացուցիչները, այլեւ դրանք տեղադրած «Շտիգեն» ընկերության միջոցով իրականացնելու է տեխնիկական սպասարկում:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համար արեւային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրն առաջինը չէր: Բանկն անցյալ տարի է սկսել երեխաների համար նախատեսված հաստատություններում արեւային ջարատաքացուցիչների տեղադրումը եւ արդեն հասցրել է հոգալ 6 սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների եւ Կոշի վերականգնողական կենտրոնի տաք ջրի հարցը»,- ասված է հաղորդագրությունում:

Բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ են հաճախում սոցիալապես անապահով ընտանիքների 6-16 տարեկան 101 երեխա, ինչպես նաեւ 30 տարեց, գործում է 5 խմբակ: