ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Ամսական 8 հազար դրամ լրավճար՝ բարձրլեռնային վայրերում աշխատելու համար

0
Կառավարությունը լրավճար կտա պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար։


Կառավարության փոխանցմամբ՝ լրավճարի չափը աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքերում կազմում է ամսական 8 հազար դրամ:


«Որոշմամբ առաջարկվում է պահպանել պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն ստանալու երաշխիքը՝ որպես լրավճար», - ասված է կառավարության հաղորդագրությունում: