ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Թոմաս Տուխել. Ափսոսում եմ, որ խաղալու ենք առանց Մխիթարյանի

0

«Եւ սպորտային, եւ մարդկային տեսանկյունից շատ եմ ափսոսում, որ մենք Բաքվում խաղալու ենք առանց Մխիթարյանի: Կարծում եմ, որ ֆուտբոլն ազատ եւ անջատ պետք է լինի քաղաքական կոնֆլիկներից, վախերից եւ հոգսերից»,- Տուխելի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզիչն ընդգծել է նաեւ, որ իրենք որոշել են առկա լարվածության հետ հաշվի նստել. «Հարգում ենք այս իրավիճակը եւ նման որոշումը բոլորիս համար մեծ հանգստություն է»:

Գերմանական ակումբն արդեն Բաքվում է, իսկ «Գաբալայի» դեմ խաղը կայանալու է այսօր 22:45-ին: