ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Անհայտ կորածների հարազատներն աջակցություն են ստացել

0

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, անհայտ կորածների ընտանիքների անդամները ստացել են համապատասխան խորհրդատվություն, ֆինանսական եւ բարոյահոգեբանական աջակցություն: ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության եւ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվել է նաեւ նրանց բժշկական զննությունը:

Զինվորական բժիշկների կողմից անհայտ կորածների հարազատներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, տրվել են մասնագիտական խորհրդատվություններ եւ ուղղորդումներ հետագա բուժման կազմակերպման համար:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ հանդիպման ընդգծվել է, որ լայն թափով շարունակվում են անհայտ կորած անձանց որոնման, նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: