ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Դրամը կտրուկ արժևորվել է՝ հասնելով այս տարվա իր ամենացածր ցուցանիշին՝ 468 դրամին

0
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.«Երեկ թե բանկերում, և թե փոխանակման կետերում հայկական դրամը կտրուկ արժեվորվել է դոլարի նկատմամբ։ Մեկ դոլարի գնման գինը փոխանակման կետերում հասել է 468 դրամի, ինչը ամենացածր ցուցանիշն է այս տարվա ընթացքում»,-գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Ընդամենը երկու օր առաջ դոլարը 4-5 դրամով ավելի թանկ էր։

Թերթի հնահատականներով, բոլոր այն գործոնները, որոնք ազդում են դրամի փոխարժեքի վրա, պետք է նպաստեին դրամի արժեզրկմանը։ Մասնավորապես՝ արտահանումը նվազել է, տրանսֆերտները նվազել են, ռուսական ռուբլին սկսել է կրկին աոժեզրկվել և այլն։ Բայց ամենաուշազրավն այն է, որ չնայած դրամի արժեվորմանը, ԿԲ-ն շուկայից էժան գնով դոլար չի գնել և այդպիսով չի կանխել դրամի կտրուկ արժեվորումը։ Եթե դրամը այդքանով արժեզրկվեր, ԿԲ-ն չէր հապաղի և մի քանի տասնյակ միլիոն դոլար կլցներ շուկա։ Սա վկայում է, որ ԿԲ-ն խաղում է հօգուտ դրամի արժեվորման և ոչ թե կայունության։-0-