ru24.pro
Новости по-русски
Январь
2023

Բայրամովն ասել է, որ պատրաստ է հանդիպել Միրզոյանին եւ Լավրովին

0

«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ անցկացնել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հետաձգված եռակողմ հանդիպումը: Այժմ ամեն ինչ կախված է հակառակ կողմից»,- Ինտերֆաքս Ադրբեջանի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգի առաջմղումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը:

«Մեր բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: