Picsart-ը գործարկել է գեներատիվ AI-ով նոր հավելված
Picsart-ը ներկայացրել է նոր iOS հավելված, որը լուսանկարներն ու պատկերները վերածում է թվային արվեստի:
SketchAI կոչվող հավելվածը թույլ է տալիս օգտատերերին ուրվագծել նկարը կամ վերբեռնել գոյություն ունեցող պատկեր՝ կիրառելով տարբեր գեղարվեստական ոճեր:
SketchAI-ը բավականին հեշտ է օգտագործել: Այն պարունակում է մի քանի նախապես ընտրված ոճ, որոնք կարող են կիրառվել ստեղծագործությունների համար, ներառյալ թանաքով նկարչությունը, մատիտով ուրվագծումը եւ գեղանկարչից ոգեշնչված «Դա Վինչի» եւ «Վան Գոգ» ոճերը: Լուսանկարը վերբեռնելուց բացի, օգտատերերը կարող են ավելացնել պատկերը նկարագրող հուշում՝ գեներացված արդյունքը բարելավելու նպատակով:
[[gallery1]]
«Մենք ծրագրում ենք բարելավել օգտատերերի փորձառությունը, պատկերի մշակումը եւ որակը։ Ինչպես նաեւ ավելի շատ հուշումներ եւ գեղարվեստական ոճեր ավելացնել։ Քանի որ Picsart-ը հայտնի է իր հզոր եւ զվարճալի խմբագրման գործիքներով, նաեւ մտածում ենք օգտատերերի համար պատկերների արդյունքների հետ խաղալու նոր հնարավորություններ ավելացնելու մասին», - TechCrunch-ին տված հարցազրույցում ասել է Picsart-ի արտադրանքի փոխնախագահ Լուսինե Հարությունյանը:
SketchAI-ն առաջարկում է հինգ անվճար ստեղծագործություն: Անսահմանափակ գեներացիաների համար պահանջվում է բաժանորդագրություն՝ շաբաթական 5,99 դոլարից մինչեւ ամսական 17,99 դոլար կամ տարեկան 69,99 դոլար: