ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր առանց գույքային ապահովման

0

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր՝ առանց բանկում շարժական/անշարժ գույքի գրավադրման եւ/կամ երաշխավորության պահանջի:

Բանկում նշել են, որ սպառողական վարկը կարելի է օգտագործել ցանկացած նպատակով (օրինակ՝ բնակարանի վերանորոգման, ավտոմեքենայի գնման, հանգստի, բուժման, ուսման վարձի վճարման եւ այլն):

Հաճախորդի կողմից հայտը ստանալուց հետո բանկը կայացնում է վարկի տրամադրման որոշումը առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում:

«Ունիվերսալ» վարկ ստանալու հայտ կարող են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր համապատասխանում են բանկի հետեւյալ պահանջներին.

-    հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ;
-    հայտը ներկայացնելու պահին վարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 23 տարեկան, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը:

Վարկի տրամադրման հիմնական պայմանները՝

-    Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 17%-ից մինչեւ 24%՝ կախված հաճախորդի կոնկրետ թիրախային խմբից;
-    Վարկի գումար՝ 100 000-ից մինչեւ 4 000 000 ՀՀ դրամ (մինչեւ եկամուտների հարկումից հետո 8-ապատիկ չափով՝ կախված հաճախորդի կոնկրետ թիրախային խմբից);
-     Վարկի ժամկետ՝ մինչեւ 5 տարի;
-     Առանց միանվագ միջնորդավճարի հայտի դիտարկման համար;
-    «Ունիվերսալ» վարկը ընձեռում է նաեւ դժբախտ դեպքերից վարկառուի անձնական ապահովագրության հնարավորություն:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

•    Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ);
•    Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթեր (բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն ստանում է աշխատավարձ բանկում):