ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ Ջուխտակ վանքում դռներ են տեղադրվել

0

«Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը` Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օրհնությամբ եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ, Ջուխտակ վանքում նախաձեռնել է դռների տեղադրում:

Միջոցառումը սկսվել է Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնության խոսքով եւ միասնական աղոթքով:
 
Ծրագրի շրջանակում տեղադրվել են Ջուխտակ վանքի մուտքերի երկու երկաթյա դռները, իսկ եկեղեցու հարակից տարածքում՝ երկլեզու ցուցանակ, որը ներկայացնում է եկեղեցու պատմությունը: Հասարակական կազմակերպության կամավորների եւ բանկի աշխատակիցների համատեղ ջանքերով տարածքը բարեկարգվել է, հավաքվել է հարակից տարածքում կուտակված աղբը, իսկ եկեղեցիները հնարավորինս մաքրվել են սերտաճած բուսականությունից:

Մասնակիցներից Մանթաշյան Լիդյան նշել է, որ իսկապես հաճելի է, երբ գիտակցում ես, որ «քո փոքրիկ լուման ես ունեցել հայկական հուշարձանների պահպանության գործում, ինչն այսօր, իրոք, մեծ խնդիր է»:   
 
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանն էլ նշել է, որ հաշվի առնելով հոգեւոր-մշակութային մեծ նշանակությունը ազգապահպանման գործում՝ բանկը հնարավորինս աջակցել է նման ծրագրերի իրականացմանը:

«Կարեւորում ենք այս նախաձեռնւթյունը, քանի որ ճարտարապետությունն ազգի դիմագիծն արտահայտող մշակույթի ճյուղերից մեկն է»,- ասել է Նարեկ Ասատրյանը: