ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Դավութօղլու․ Լավ կլիներ՝ Ասադը մնար Մոսկվայում

0
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, այսօր խոսելով Սիրիայի նախագահի՝ Ռուսաստանի մայրաքաղաք անակնկալ այցի մասին, հայտարարել է, թե լավ կլիներ՝ Բաշար ալ-Ասադը մնար Մոսկվայում:


«Ինչ կարող եմ ասել․ կցանկանայի, որ նա Մոսկվայում ավելի երկար մնար, որպեսզի սիրիացի ժողովուրդը թեթևացած զգա իրեն: Իրականում, լավ կլիներ՝ նա չվերադառնար, և անցումային շրջանը մեկնարկեր», - Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ ասել է Դավութօղլուն:


Թուրքիայի վարչապետի խոսքով՝ 2011 թվականից ի վեր Ասադը բռնաճնշումներ և հետապնդումներ է իրականացրել սիրիացի ժողովրդի նկատմամբ, իսկ պաշտոնական Անկարան շարունակական ջանքեր է գործադրում Սիրիայում ժողովրդավարական անցման գործընթացի հասնելու համար: Այդ անցումային փուլը, ըստ նրա, կարող է հաջողված համարվել, եթե Սիրիան լքած հինգ միլիոն փախստականներն իրենց երկիրը բավականաչափ խաղաղ տեսնեն՝ վերադառնալու համար: Իսկ դա, պնդել է Դավութօղլուն, հնարավոր է միայն Ասադի հեռանալու դեպքում: