ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Դորտմունդի «Բորուսիա»-ն Ադրբեջան մեկնեց առանց Հենրիխ Մխիթարյանի

0
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօր իր ակումբի հետ չմեկնեց Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության շրջանակներում վաղը կայանալիք «Բորուսիա» - «Գաբալա» ֆուտբոլային հանդիպմանը:


Այս մասին հաղորդում են միջազգային լրատվական կայքերը, նշելով, որ պատճառը Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունն է:


Այն մասին, որ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան, ավելի վաղ տեղեկացրել էր գերմանական Bild պարբերականը, վկայակոչելով «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեին:


«Ակումբը պատասխանատվություն է կրում իր կիսապաշտպանի անվտանգության համար»,- ասել էր Վացկեն։