ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Սմբատ Հակոբյանի գործով հարցաքննվել է Ռուբեն Հայրապետյանը

0
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստով քրգործի շրջանակներում հարցաքննվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


Սմբատ Հակոբյանը ծեծի էր ենթարկվել սեպտեմբերի 21-ին: Այդ փաստով հարուցած քրեական գործի շրջանակում ձերբակալվել է երեք անձ:


Իր նկատմամբ բռնության գործադրումից մի քանի օր անց Սմբատ Հակոբյանը ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ իր հետ կատարվածի մեջ մեղադրում է ՀՖՖ-ի նախագահին: