Ընդդիմությունը Անձնագրայինի պետի փոփոխությունը կապում է առաջիկա հանրաքվեի հետ
Հանրաքվեից մոտ մեկուկես ամիս առաջ՝ այսօր պաշտոնանկ արվեց ընտրացուցակների թիվ մեկ պատասխանատուն՝ Անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը։ Նրան այդ պաշտոնում այսուհետ կփոխարինի Մնացական Բիչախչյանը:
