Հանդբոլիստուհիները պայքարում են Հայաստանի չեմպիոնի կոչման համար
Չեմպիոնական տիտղոսի համար պայքարում են 5 թիմեր՝ Շենգավիթ, ԼՂՀ, Աջափնյակ, Ալավերդի եւ Վանաձոր:
Մեկնարկային տուրում առաջինն ուժերը չափել են ԼՂՀ-ն ու Աջափնյակը: Այս դիմակայությունում ավելի ուժեղ են եղել ԼՂՀ-ի մարզիկներն ու հաղթել են 22:11 հաշվով:
Այնուհետեւ միմյանց դեմ մրցել են Լոռու մարզի երկու ներկայացուցիչները՝ Ալավերդին ու Վանաձորը: 15:7 հաշվով իր հաշվին հաղթանակ է գրանցել Վանաձորը:
