ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Մխիթար Դավթյան. Իմ աղջիկը

0

Նախ Աստծո բարին բոլորին, ովքեր որոշեցին ու կազմակերպեցին մի բան, որ միայն վերաբերվում է հորը եւ աղջկան, թե չէ մի տեսակ ամեն անգամ պապաները մոռացվում են ու մնում միայն իրենց դստրիկների սրտերում:

Հրաշք ընտանիք ունեմ, կին եւ երեք երեխաներ` երկու աղջիկ ու մի տղա: Որպես կանոն, լինելով հայ տղամարդ, պիտի որ որդուս ամենաշատը մեծարեի, սակայն այդպիսին չեմ: Երեք երեխաներիս էլ հավասար եմ սիրում, ու հոգ տանում, միայն թե, կարծում եմ, որ Աստված ինձ նվիրել է մի աղջիկ, մի տղա, ու մի հրաշք ծաղիկ. Հասմիկս է, նրբիկս, քնքուշս, նա ինձ հետ է կապնված հոգուս բոլոր լարերով, երբ տուն եմ մտնում սիրում ու գուրգուրում եմ երեք երեխաներիս, իսկ նա գրքերը վերցնում ու տեղավորվում է կողքիս:

Հիմա դստրիկս 15 տարեկան է, գիտեմ որ շուտով, մի քանի տարի հետո, իր ընտանիքն է ունենալու, եւ օրս բացվելու է առանց նրա գեղեցկությունը վայելելու, սակայն հուսով եմ, որ նա կգեղեցկացնի իր շրջակա աշխարհն այնպես, ինչպես ջերմացնում է իր սիրող հոր սիրտն ու հոգին…

Աստված օրհնի բոլոր հայրերին եւ արժանացնի դստրիկներին եկեղեցի թեւանցուկ տանելու լուսե պսակի օրին…