ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Բացվել է Հայբիզնեսբանկի «Ավան» մասնաճյուղը

0

Բացվել է Հայբիզնեսբանկի «Ավան» մասնաճյուղը, որը բանկի տարածքային առաջին ստորաբաժանումն է համանուն վարչական շրջանում:

Մասնաճյուղի բացումը կատարել են Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

««Ավան» մասնաճյուղում անհատները եւ տարբեր տնտեսավարող սուբյեկտներ հնարավորություն ունեն օգտվելու Հայբիզնեսբանկի բանկային ծառայություններից, որոնցից իրենց գրավիչ պայմաններով առանձնանում են վարկատեսակները, ժամկետային ավանդներն ու միջազգային դրամական փոխանցումների համակարգերը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

«Մենք արդեն ունենք մոտ 50 մասնաճյուղ տարբեր աշխարհագրությամբ, ընդ որում՝ Երեւանում դրանց թիվն անցնում է 15-ը: Այդուհանդերձ, Հայբիզնեսբանկի ղեկավարությունը որոշեց մասնաճյուղ ունենալ նաեւ Երեւանի Ավան վարչական շրջանում, քանի որ նշված տարածքում գործունեություն ծավալելով՝ բանկն իր ծառայություններով էլ ավելի մոտ կգտնվի իր հաճախորդներին եւ միաժամանկ կնպաստի մրցակցության զարգացմանը»,- ասել է Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

«Ավան» մասնաճյուղից բացի՝ Հայբիզնեսբանկն այս տարի բացել է «Արաբկիր» եւ «Ապարան» մասնաճյուղերը: